Շատ հուզված եմ Հայաստանում՝ Ազնավուրի հայրենիքում գտնվելու համար․ Զազը՝ երևանյան մենահամերգին ընդառաջ

Շատ հուզված եմ Հայաստանում՝ Ազնավուրի հայրենիքում գտնվելու համար․ Զազը՝ երևանյան մենահամերգին ընդառաջ

Շատ հուզված եմ այստեղ գտնվելու համար, քանի որ Հայաստանը Շառլ Ազնավուրի հայրենիքն է։ Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց հայտնի ֆրանսիացի փոփ երգչուհի Զազը։

Հիշեցնենք, որ Զազը այս օրերին գտնվում է Հայաստանում, մասնակցելու է «Հայա» երաժշտական փառատոնին, որի շրջանակներում երգչուհին հանդես է գալու մենահամերգով։

 «Շատ պատասխանատու է այստեղ՝ Հայաստանում գտնելը։ Վերջին անգամ  այստեղ էի 2018-ին՝ Ֆրակոֆոնիայի շրջանակներում։ Շատ էի հուզվել Հայաստան գալու կապակցությամբ»,- նշեց երգչուհին։  

Խոսելով մեծն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի մասին, Զազը նշեց, որ իր համար շատ ոգևորիչ են  Ազնավուրի՝ իրեն ուղղված խոսքերը։ «Կարծում եմ, որ իմ ձայնի մեջ հին ֆրանսիական երգերն ու նորը հիշեցնող ինչ-որ բան կա, և դա հիանալի արդյունք է տալիս»։

Ըստ Զազի՝ հայերը սիրով լեցոն մարդիկ են։ «Փարիզն, ըստ իս,  նման է ծիածնի, շատ գույնզգույն է, քանի որ շատ տարբեր մարդիկ կան այնտեղ։ Իսկ Երևանը․․․ Երևանում շատ բան չեմ հասցրել տեսել, բայց գիտեմ, որ այստեղի մարդիկ սիրով են լցված։ Հայաստանից նաև դուդոկն եմ շատ սիրում»։  


Խոսելով վաղը կայանալիք մենահամերգի մասին՝ երգչուհին նշեց հետևյալը․ «Իմ նպատակն է իմ էներգիայով կիսվել հանդիսատեսի հետ։ Ուզում եմ մի մեծ տոն ունենանք, որ հանդիսատեսը զգա, որ էներգիայով է լիցքավորվել»։