Այս կառավարությունը չունի բավարար ինստիտուցիոնալ կարողություններ խոշոր պետական ծրագրեր իրականացնելու համար․ տնտեսագետ

Այս կառավարությունը չունի բավարար ինստիտուցիոնալ կարողություններ խոշոր պետական ծրագրեր իրականացնելու համար․ տնտեսագետ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Այս կառավարությունը չունի բավարար ինստիտուցիոնալ կարողություններ խոշոր պետական ծրագրեր իրականացնելու համար:
 
Ուղղակի զավեշտալի է լսել կառավարության հայտարարությունը նոր ծրագրեր իրականացնելու մասին, երբ նրանք ձախողում են 2022 թվականի պետական բյուջեով հաստատված ընթացիկ և կապիտալ ծախսային ծրագրերը:
 
Եվ այսպես՝
 
1. 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր կատարել 420,2 մլրդ դրամի ընթացիկ ծախսեր, սակայն փաստացի կատարել է 362,2 մլրդ դրամի ծախս, այսինքն՝ շուրջ 13,8 տոկոսով թերակատարվել է ընթացիկ ծախսերի բյուջեն։ Ուշագրավ է, որ 2022 թվականին փաստացի ընթացիկ ծախսերը 2021-ի համեմատ ավելացել են ընդամենը 1,8 տոկոսով(սա 7,7 տոկոսանոց գնաճի պայմաններում)։
2. 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր կատարել 67,2 մլրդ դրամի կապիտալ ծախսեր(ճանապարհաշինություն, ջրամբարների կառուցում, դպրոցաշինություն և այլն), սակայն փաստացի կատարել է 34,6 մլրդ դրամի ծախս, այսինքն՝ շուրջ 48,5 տոկոսով թերակատարվել է կապիտալ ծախսերի բյուջեն։ Ուշագրավ է, որ 2022 թվականին փաստացի կապիտալ ծախսերը 2021-ի համեմատ նվազել են 29,4 տոկոսով։ Այսինքն՝ նույնիսկ անցած տարվա ցուցանիշը չեն կարողացել ապահովել։
 
Հայաստանին հակաճգնաժամային կառավարություն է հարկավոր, որը կմեկտեղի համահայկական ողջ ներուժը՝ լուծելով ներքին և արտաքին մարտահրավերները»: