Տնտեսությունում խնդիրների դեմ Չ՛պայքարի գնդակն իրար ուղղությամբ գլորելով… Լիլիա Ամիրխանյան

Տնտեսությունում խնդիրների դեմ Չ՛պայքարի գնդակն իրար ուղղությամբ գլորելով… Լիլիա Ամիրխանյան
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձաագետ Լիլիա Ամիրխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Քերոբյանն ասում է, որ ԿԲ-ն իր լայն գործիքակազմով կարող է հավասարակշռել արտարժույթի փոխարժեքը, և որ դրամավարկային քաղաքականությունը պետք է օժանդակի ՏՏ ոլորտին և արտահանմանը:
 
 
Կենտրոնական բանկի նախագահն ասում է, որ փոխարժեքը ձևավորվում է ազատ շուկայում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա և որ ինտերվենցիաներն է՛լ ավելի կսրեն գնաճի խնդիրը:
 
Քերոբյանը նշում է, որ հասկանում է ԿԲ-ի մտահոգությունները գնաճի հետ կապված, բայց էդ ամեն ինչը պետք է արվի այնպես, որ տնտեսության կարևոր ճյուղերին որևիցէ վտանգ չսպառնա:
 
ԿԲ նախագան ասնում է, որ լուծումը Կառավարության կողմից սեկտորալ քաղաքականության իրականացումն է, այսինքն նման իրավիճակներում օժանդակություն պետք է տրվի կոնկրետ տուժող ոլորտներին: Իսկ օժանդակության աղբյուրն ըստ ԿԲ-ի գնաճից ենթադրվող հավելյալ հարկային եկամուտներն են:
 
Ավելի վաղ, ԿԲ-ի կողմից պարբերաբար մեսիջներ էին հղվում Կառավարության կողմից կապիտալ ծախսերի որակյալ իրականացման անհրաժեշտության մասին:
 
Արձանագրենք, որ
 
✔Էկոնոմիկայի նախարարությունում և ԿԲ-ում ստեղծված իրավիճակի դեմ պայքարի անարդյունավետությունը տեսնում են մեկը մյուսի գործողությունների կամ դրանց բացակայության մեջ, ինչի արդյունքում իրականում գործ ունենք Չ՛պայքարի հետ:
✔Փաստացի իրավիճակի իրական հատվածում հանգուցալուծում չունենք և դժվար է այս պայմաններում ֆունդամենտալ լուծումներ ակնկալելը:
✔Գնաճը մայիսին կազմել է 9 %, ԿԲ կանխատեսմամբ առաջիկա ամիսներին այսպիսի իրավիճակը կպահպանվի:
 
Փաստորեն, փոխվել է նաև տարեվերջին նպատակային շեմին մոտ գնաճ ունենալու ԿԲ կանխատեսումը: Ըստ նոր գնահատականի, եթե արտասովոր զարգացում տեղի չունենա, տարեվերջին կունենանք այս պահի գնաճից ցածր գնաճ:
 
Դե իսկ ԿԲ նախագահի՝ «գնաճն իր հետ բերում է հարկային հավելյալ եկամուտներ» արտահայտությունը բոլոր նրանց համար, ովքեր փորձում են հարկային «ռեկորդային» եկամուտները մատուցել իբրև տնտեսական քաղաքականության արդյունք»: