Ցեմենտի և կլինկերի ներմուծման սահմանափակումները ևս 6 ամսով երկարացվեցին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 9-ի նիստում Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու, տեղական արտադրության զարգացման շարունակականությունը ապահովելու, ինչպես նաև ցեմենտի ներքին շուկայում ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ: