Հուլիսի 1-ից բնակարան կամ ավտոմեքենա չեք կարողա գնել կանխիկ գումարով

Հուլիսի 1-ից բնակարան կամ ավտոմեքենա չեք կարողա գնել կանխիկ գումարով

Մեր պլանավորումն այն է, որ հուլիսի 1-ից այլևս բնակարանների ու ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել. բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․

«Եթե հանկարծ կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է այդ գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ: Մենք սրանով ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել»։