89 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գյումրու ամենահին վարսավիրանոցի ամենատարեց վարսահարդարը՝ Խանիկ պապիկը

89 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գյումրու ամենահին վարսավիրանոցի ամենատարեց վարսահարդարը՝ Խանիկ պապիկը

Կյանքի 89-րդ տարում կյանքից հեռացել է Գյումրու ամենակոլորիտային մարդկանցից մեկը՝ հայտնի վարսավիրանոցի ամենատարեց վարսահարդար Խանիկ պապիկը։ Աշխատանքային 73 տարվա ընթացքում բազմաթիվ մշակութային, քաղաքական, գործարար մարդիկ են օգտվել Խանիկ պապիկի մատուցած ծառայություններից։ 

Վարսավիրանոցը, որտեղ աշխատում էր Խանիկ Արիստակեսյանը գործում է 1940 թվականից, շուրջ 80 տարի, իսկ նա 73 տարի աշխատում էր այնտեղ։

Սովորաբար, մեր մասնագիտության մարդիկ այսքան երկար աշխատել չեն կարողանում, ես ոչ միայն մեր քաղաքի, այլև հանրապետության ամենատարեց վարսահարդարն եմ, – հպարտությամբ ասում էր վարպետը։