Հայաստանում տեղական արտադրության պարենամթերթի գները կարող են աճել
Հայաստանում և ամբողջ աշխարհում պարենամթերթի ապահովման հարցը գնալով ավելի է սրվում, գներն էլ աճում են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։ Փոխանցում է Sputnik Արմենիան։
«Գնաճ է նկատվում ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում։
Մեր երկրում տեղական արտադրության պարենամթերքի գները նույնպես կբարձրանան, քանի որ կտրուկ աճել են պարարտանյութերի, դիզելային վառելանյութի, սերմացուների, թունաքիմիկատների, ինչպես նաև սպասարկման և ծառայությունների գները։
Այս ամենը չի կարող չանդրադառնալ արտադրանքի ինքնարժեքի վրա։
Հայաստանը մի շարք մթերքների առումով տարիներ շարունակ եղել է ինքնաբավ, ինչն այսօր էլ շարունակվում է։
Խոսքը կարտոֆիլի, հայկական կլիմայում աճող պտուղների, խաղողի, բանջարաբոստանային մշակաբույսերի, ինչպես նաև որոշ անասնապահական մթերքների մասին է»։