Ադրբեջանցի մարզիկները որոշել են չմասնակցել Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը
Հայաստանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցի:
Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան նիստ է գումարել և որոշում է կայացրել չմասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
Հիշեցնենք, բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 21-31-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: