ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 500 մլն դոլար օգնություն կտրամադրի
ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 500 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն կցուցաբերի՝ օգնելու երկրին վճարել աշխատավարձերը, կենսաթոշակները եւ աջակցել պետական այլ ծրագրերին, հաղորդում է AP-ը՝ հղում անելով ֆինանսների նախարարության ներկայացուցչին:
Նոր ֆինանսավորումը գալիս հավելումն է նախագահ Ջո Բայդենի կողմից մարտին հայտարարված 500 միլիոն դոլարի տնտեսական օգնության ծրագրին:
Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։