Մանրամասների մեջ չմխրճվենք․ նախարարը՝ ըմբիշների բողոքի մասին
Կարծում եմ` հիմնավոր չեն մարզիկների պնդումները: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ըմբիշների այն բողոքին, որ ֆինանսական խնդիրներ ունեն, և իրենց անձնական միջոցներով են հոգում իրենց բոլոր ծախսերը:
«Նախարարության ֆեյսբուքյան էջում կարող եք գտնել որոշ հարցերի հստակ պատասխաններ՝ թվային տեսքով, կոնկրետ մարզիկների մասին։ Մանրամասների մեջ չմխրճվենք։ Այն, ինչ հնչեցվել է, դրան տրվել է համապատասխան տեղեկատվություն պաշտոնական կայքում առանց ենթադրությունների »,- ասաց Դումանյանը: