ԵԱՏՄ երկրները փորձում են փոխադարձ հաշվարկներից դուրս մղել դոլարը․ ռուս դիվանագետ

ԵԱՏՄ երկրները փորձում են փոխադարձ հաշվարկներից դուրս մղել դոլարը․ ռուս դիվանագետ

ԵԱՏՄ երկրները փորձում են փոխադարձ հաշվարկներում հրաժարվել դոլարից։ Այս մասին RIA Novosti-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիկ Եվդոկիմովը, փոխանցում է shantnews.am-ը։

«Զգալի ուշադրություն է դարձվում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ավելի լայն կիրառության և դոլարի գործածումից հրաժարվելու հարցերին»,-ասել է նա։

Դիվանագետը նշել է, որ դեռևս մինչ Արևմուտքի կողմից ռուսական ֆինանսական և բանկային համակարգի դեմ աննախադեպ սահմանափակող միջոցառումներ ներդնելը, ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցել է 70 տոկոսը։