Ռուբլին թանկանում է, դոլարը՝ էժանանում․ արտարժույթների փոխարժեքներն այսօր

Ռուբլին թանկանում է, դոլարը՝ էժանանում․ արտարժույթների փոխարժեքներն այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները ապրիլի 8-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 470 դրամ նվազագույն և 473 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 478․50 դրամ նվազագույն և 481 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 503 դրամ նվազագույն և 511 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 520 դրամ նվազագույն և 534 դրամ առավելագույն փոխարժեքով:

Ռուսական ռուբլին գնվում է 4.93 դրամ նվազագույն և 5․85 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 6.40 դրամ նվազագույն և 7․30 դրամ առավելագույն փոխարժեքով: