Վատ ապրելն ավելի լավ է, քան հայրենազրկվելը․ Թադևոս Ավետիսյան

Վատ ապրելն ավելի լավ է, քան հայրենազրկվելը․ Թադևոս Ավետիսյան

Այս իշխանության «շնորհիվ» մեր լավ ապրելու օրակարգերի շուրջ բանավեճը դարձավ ոչ արդիական։ Մենք հիմա չենք բանավիճում լավ ապրելու մասին, եթե անգամ բանավիճում ենք, ապա այդ բանավեճը երրորդական է։ Այս մասին այսօր տեղի ունեցած«Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Սա իրենք էլ են ընդունում, վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ ճիշտ է, շատ վատ է բան ինչ, բայց սոցիալական խնդիրները առաջանյինը չեն։ Այ սա է ամենավտանգավորը։

Մենք այսօր լավ ապրելու մասին խոսելու ո՛չ ժամանակ, ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ մեծ հաշվով իրավունք ունենք։ Մենք խոսում ենք ապրելու մասին։ Վտանգված է մեր ապրելու իրավունքը։ Վտանգվել է 2018 թ. ապրիլից սկսկած ու ամեն հաջորդ օր ավելի է վտանգվում ապրելու իրավունքը։

Այո, փաստ է, որ ՀՀ-ում ամեն հաջորդ օր մարդն ավելի վառտ է ապրում, քան նախորդ օրը։ Սա գիտի յուրաքանչյուրը, բայց այս մասին ես կարող խոսել։ Ի վերջո ավելի վատ ապրելն ավելի լավ է, քան հայրենազրկվելը։ Վատ ապրելը շատ ավելի լավ է, քան սեփական հայրնիքում վախվորած, անընդհատ զիջումներով, այն պատկերացումներով աօրելը, որ «կարող է առավոտյան զարթնենք ու մեր հայրենիքի մի բնակավայր էլ տեսնենք թշնամու կողմից զավթած» մտավախությամբ  ապրելը»,- նկատեց պատգամավորը։