Տեղի է ունեցել հաշմանդամային բազկամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

Տեղի է ունեցել հաշմանդամային բազկամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

Մարտի 27-ին,  ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի նախաձեռնությամբ   կայացավ  2022թ.-ի հաշմանդամային բազկամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր  73 մարզիկ։  Նրանց թվում էին  նաև պատերազմին մասնակցած՝  հաշմանդամություն ունեցող  տղաներ։  Մրցաշարն անց կացվեց միջազգային չափորոշիչներին համապատասխան՝  ըստ դասակարգումների, քաշային կարգերի և ըստ տարիքային խմբերի:  ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի  խոսքով  լավագույններից կազմվելու է հավաքական, ովքեր մասնակցելու են  մայիսին  Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։  

Մանրամասն՝ տեսանյութում