Արտահանումը դեպի ՌԴ մոտ 30 տոկոսով անկում է ապրել․ Վահան Քերոբյան
Արտահանումը դեպի ՌԴ անկում է ապրել մոտ 30 տոկոսով, ինչը շատ մտահոգիչ է։ Սա ամենաշատ տուժած ոլորտն է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Հիմա աշխատում ենք արտահանողների հետ, որպեսզի նրանք նոր գների պայմաններում արագ վերակնքեն իրենց պայմանագրերը։ Դրա արդյունքում, կարծում ենք, կսկսեն կտրուկ աճել արտահանման տեմպերը։ Ռուսական շուկայից բազմաթիվ արևմտյան կազմակերպությունների դուրս գալու արդյունքում առաջացած դեֆիցիտը թույլ է տալիս ենթադել, որ կարող ենք մեր շուկայի չափաբաժինը ռուսական շուկայում մեծացնել»,- նշեց նախարարը։