Գնաճային ճնշումները մեծացել են․ նախարար
«ԿԲ-ն վերանայեց տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումը և 5․3 տոկոսից նվազեցրեց 1․6 տոկոսի և գնաճային նոր սպասումների ֆոնին բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինագամից 1,25 տոկոսային կետով։ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ակնկալելի էր և օրինաչափ է, բայց սա կարող է տնտեսության աճի վրա բացասաբար ազդել։ Նախ ասեք՝ նախրարությունը տնտեսական աճի ի՞նչ կանխատեսումներ ունի, տարբերվու՞մ են նախորդ տարվանից, թե՞ այս տարի ևս թռիչքաձև աճ եք սպասում, ինչպե՞ս եք լուծելու տնտեսական աճի վրա ազդեցությունները։ Ունե՞ք հաշվարկ, թե ի՞նչ ազդեցություն կունենա լույսի, գազի, ջրի թանկացումը տնտեսական շարժի վրա։ Ո՞ր երկրներից եք սպասում ներդրումներ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում»։ Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին դիմելով՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
Վահան Քերոբյանն արձագանքելիս նշեց․
շ«Թիրախը նույնն է, ինչ տարեսկզբին բյուջեն կազմելիս։ Ինչ վերաբերոըւմ է ներդրումներին՝ շուտով կներկայացնենք կառավարության միջոցառումների ծրագրող հաստատված կարևոր նախաձեռնություն, որը մեծ ազդեցություն կունենա ներդրումային միջավայրի վրա։ հանրային ծառայույունների սակագների աճը՝ հոսանքի, ջրի, գազի թանկացումները, ենթադրվում է, որ կհանգեցնի մոտ 1 տոկոս գնաճի, բայց տնտեսական աճի վրա չնչին ազդեցություն կունենա՝ ըստ մեր հաշվարկների։ Գնաճը, գնաճային ճնշումները մեծացել են։»,-արձագանքեց նախարարը՝ Ստամբուլյանին։