Անհամբեր սպասում եմ իմ այցին Երևան․ Գարու (տեսանյութ)

Անհամբեր սպասում եմ իմ այցին Երևան․ Գարու (տեսանյութ)

Ողջ աշխարհում միլիոնավոր երկրպագուների սիրելի ֆրանսիացի փոփ աստղ Գարուն ապրիլի 21-ին և 22-ին ելույթ կունենա Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: «Notre-Dame de Paris» հռչակավոր մյուզիքլից աստղային վերելքը սկսած երգիչը դարձավ աշխարհում ամենահիթային երգերի կատարողը:

Գարուն վաճառել է 5 միլիոնից ավելի ձայնասկավառակ և ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ: Համերգի ծրագրում կհնչեն երգչի բոլոր ժամանակների լավագույն և ամենահայտնի հիթերը ֆրանսերենով և անգլերենով, որոնց թվում «Belle», «Seul», «Sous le vent», «La Rivière de notre enfance»։ 

Երևան այցի կապակցությամբ Գարուն հայ երկրպագուներին տեսաուղերձ է հղել։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գարուն Հայաստանում համերգով հանդես կգա Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում։ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն շուրջ 700 ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական միջոցառումներ։

Տեղեկությունների և տոմսերի համար զանգահարել՝ 077 805 687, 099 955 225: