Ջոակինո Անտոնիո Ռոսինիի «STABAT MATER» ստեղծագործությունը կներկայացվի հայ հանդիսականի դատին
Ջոակինո Անտոնիո Ռոսինիի «STABAT MATER» ստեղծագործությունը կհնչի երևանյան բեմից։
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ մարտի 31-ին՝ ժամը 19:00-ին։
Ռոսինիի «STABAT MATER»-ը հայ հանդիսատեսի համար կներկայացնեն մենակատարներ՝ Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր), Բողոս Բիազբեկյան (բաս):
«Stabat Mater»-ը հոգևոր քրիստոնեական երգ է լատիներենով, որը պատմում է խաչված Որդու խաչի առջև սգացող Աստվածամոր մասին: Անվանումը առաջացել է հիմնի առաջին տողից «Stabat Mater dolorosa», ինչը նշանակում է «Կանգնած էր սգավոր մայրը»։
Վատառողջ լինելու պատճառով Ռոսինին գրել է պարտիտուրայի միայն մի մասը։ Մնացած 6 լրացուցիչ մասերը ավարտել է իր ընկեր Ջովանի Թադոլինին։
Ամբողջական ստեղծագործության բաց պրեմիերան տեղի է ունեցել 1842 թվականի հունվարի 7-ին Փարիզի Իտալական թատրոնի դահլիճում իտալացի օպերային երգիչների կատարմամբ։
Ականատեսները պատմում են, որ Փարիզը մեծ փառքով էր ընդունել ստեղծագործությունը, իսկ հանդիսատեսը բուռն ծափահարություններով բացականչում էր «Ռոսինի՜, Ռոսինի՜»։