Հայտնի երգիչ Գարուն՝ երևանյան բեմում․ Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը
Ողջ աշխարհում միլիոնովար երկրպագուների սիրելի ֆրանսիացի փոփ երգիչ Գարուն ապրիլի 21-ին և 22-ին ելույթ կունենա Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:
«Notre-Dame de Paris» հռչակավոր մյուզիքլից աստղային վերելքը սկսած երգիչը դարձավ աշխարհում ամենահիթային երգերի կատարողը: Նա վաճառել է 5 միլիոնից ավելի ձայնասկավառակ և ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ:
Գարուն Հայաստանում համերգով հանդես կգա Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում։
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն շուրջ 700 ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական միջոցառումներ։
Այս տարի միջոցառումն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության տասնամյա հոբելյանը։
Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության տասնամյակին նվիրված համերգի ընթացքում կհնչեն անվանի երգչի բոլոր ժամանակների լավագույն և ամենահայտնի հիթերը ֆրանսերենով և անգլերենով, որոնց թվում «Belle», «Seul», «Sous le vent», «La Rivière de notre enfance» և շատ այլ երգեր:
Տեղեկությունների և տոմսերի համար զանգահարել 077 805 687, 099 955 225 հեռախոսահամարներով կամ առցանց Toms.am և Ticketon.am կայքեր: