Դոլարը շարունակում է նվազել․ ռուբլին դեռ տատանվում է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 15-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 500 դրամ նվազագույն և 505 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 509 դրամ նվազագույն և 515 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 541 դրամ նվազագույն և 551 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 559 դրամ նվազագույն և 575 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 3.35 դրամ նվազագույն և 4․02 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 4.65 դրամ նվազագույն և 5․50 դրամ առավելագույն փոխարժեքով: