Հացահատկի գնաճ կունենանք․ պատգամավոր
Հացահատկի միջազգային շուկաներում գնաճ կունենանք, ինչն ունենալու է մուլտիպլիկատիվ էֆֆեկտ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«44-օրյա պատերազմի ընթացքում կորցարած տարածքներով հացահատկի արտադրության ներուժն է կրճատվել, նախկինում Արցախից ՀՀ էր արտահանվում հացահատիկը, ինչը քիչ չէր՝ մեր պահանջարկի 20-25 տոկոսը։ Այժմ հակառակն է՝ հիմա ՀՀ-ն է Արցախ հացահատիկ արտահանում, որպեսզի պահանջարկը բավարարի։
Նաև ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված էական վտանգ ու ռիսկեր կան, որ հացահատկի արտադրությունն առաջիկայում կկրճատվի, պահանջարկի ֆոնին մենք էական գնաճ կունանանք հացահատկի միջազգային շուկաներում։ Մենք կարող էինք ինքներս մեզ բավարարել, բայց հիմա ներկրելու ենք միջազգային շուկաներից, դրան գումարած նաև գնաճը, իսկ հացահատկի գնաճն ունենալու է մուլտիպլիկատիվ էֆֆեկտ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ կարձանագրվի»,- ասաց պատգամավորը։