Եվրոպայում գազի գինը գերազանցել է 2200 դոլարը՝ թարմացնելով պատմական ռեկորդը

Եվրոպայում գազի գինը գերազանցել է 2200 դոլարը՝ թարմացնելով պատմական ռեկորդը

 

Եվրոպայում բնական գազի գինը գերազանցել է 2021 թվականի ռեկորդը՝ կազմելով 2200 դոլարից ավելի հազար խորանարդ մետրի դիմաց։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։ 

Հոլանդական TTF հանգույցում ապրիլի առաքման համար հազար խորանարդ մետր գազը վաճառվում է 2202 դոլարով: Չորեքշաբթի առուվաճառքի մեկնարկից ի վեր գազը թանկացել է ավելի քան 51%-ով։

Վառելիքի ներկայիս գինը բացարձակ ռեկորդ է պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը՝ 2190 դոլար, սահմանվել էր 2021 թվականի դեկտեմբերին։

Հիշեցնենք, որ Եվրոպայում գազի գները սկսել են աճել վերջին օրերի հակառուսական պատժամիջոցների, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների կողմից Ռուսաստանի հետ համատեղ նախագծերից դուրս գալու մասին հաղորդումների ֆոնին։