Արմավիրի մարզի ոչ իշխանական մի քանի ավագանու խմբակցություններ Բաքվի և Սումգայիթի ջարդերի օրվա առթիվ իրականացրել են հիշատակի արարողություններ

Արմավիրի մարզի ոչ իշխանական մի քանի ավագանու խմբակցություններ Բաքվի և Սումգայիթի ջարդերի օրվա առթիվ իրականացրել են հիշատակի արարողություններ

Սույն թվականի փետրվարի 27-ին ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր, Խոյ, Արաքս և Վաղարշապատ համայնքների ավագանու ոչ իշխանական խմբակցությունների կողմից ստեղծված ակումբը իրականացրեց 1988 թվականին Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերի հետևանքով անմեղ զոհերի հիշատակի արարողություններ:

Միջոցառման մեկնարկը տրվեց Մայր աթոռի բակում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ, որտեղ քաղաքցինորը ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակին , այնուհետև Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանի առաջնորդությամբ միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված:

Միջոցառման մասնակիցները Մայր Աթոռից քայլերթով շարժվեցին դեպի համայնքապետարանի հարակից պուրակ` ծաղկեդրում կատարելու Արցախյան պատերազմների ընթացքում կյանքը զոհած հերոս զավակների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին...