ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, Դոնբասում ռուսական զորքերի հատուկ գործողության պատճառով արգելել է Ռուսաստանում անցկացնել միջազգային հանդիպումներ: Ռուսաստանի հավաքականը տնային հանդիպումները պետք է անցկացնի չեզոք տարածքում, առանց հանդիսատեսի և հանդես գա որպես «Ռուսաստանի ֆուտբոլային միության թիմ»: Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ՖԻՖԱ-ն իր հովանու ներքո անցնող միջազգային մրցաշարերում Ռուսաստանի հավաքականին զրկել է նաև դրոշի և օրհներգի օգտագործումից, ինչպես նաև սպառնացել է Ռուսաստանին լիովին հեռացնել ֆուտբոլից: Միաժամանակ կոչ է արել հակամարտող կողմերին շտապ վերականգնել խաղաղությունն ու սկսել կառուցողական երկխոսություն: