Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին ռուբլին շեշտակի էժանացել է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները փետրվարի 24-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 475․50 դրամ նվազագույն և 477 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 481․50 դրամ նվազագույն և 483․50 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 528 դրամ նվազագույն և 535 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 541 դրամ նվազագույն և 555 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 5 դրամ նվազագույն և 5․56 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 5․41 դրամ նվազագույն և 6.20 դրամ առավելագույն փոխարժեքով: