Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո մեր տնտեսությունը շոկ է ապրելու․ ՀՀ երկրորդ նախագահ

Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո մեր տնտեսությունը շոկ է ապրելու․ ՀՀ երկրորդ նախագահ

Որոշակի  շոկ է ապրելու մեր տնտեսությունը Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկիրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման մասին։ 

Երկրորդ նախագահը, մասնավորապես, նշեց․

«Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը երբեք դեմ չեմ եղել, բայց այդ հաստատումն ուն իր բնական ընթացակարգ։ Ի՞նչ է հիմա կատարվում։ Հասկանալի չէ այն ֆորմատը, որ այսօր տեսնում եմ։ Մենք ոչ թե բանակցում ենք Թուրքիայի հետ, այլ Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ։ Օրակարգը ձևավորել  է Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից ձևավորված օրակարգը հնչեցվելու է  Թուրքիայի կողմից, սա լավ տեղ մեզ չի տանելու, ճիշտ ճանապարհ չէ երկկողմ հարաբերությունների հաստատման համար։ »,-նշեց նախագահ ։

«Ի՞նչ ենք ունենալու սահմանների բացումից հետո։ Վտանգը մեծ է՝  մի շարք ապրանքատեսակների, արտադրատեսկաների, ոլորտների համար։ Բավական պրոբլեմային է լինելու։ Որոշակի  շոկ է ապրելու մեր տնտեսությունը՝  առաջին 1-2, միգուցե, 5 տարվա ընթացքում։ Փորձը կար Բուլղարիայի հետ, թե ինչ էր կատարվում այդ երկրի տնտեսության հետ՝ Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո։ Լրջագույն պրոբլերմներ ենք ունենալու։ Իշխանության կողմից չեմ լսել որևէ գնահատկան, հաշվարկ, թե ինչ հետևանքներ է ունենալու սահմանների բացումը և ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր շուկան։

Տպավորությունս այնպիսին է, որ այս մարդիկ ատում են արհեստավարժ մարդկանց՝ մասնագետներին։ Փորձում էի հասկանալ ինչո՞ւ էին ատում, եզրակացությունս հետևյալն է՝ լավ մասնագետն իր գինը գիտի, ինքը պատրաստ չէ ուսապարկ դառնալ, ինքնասիրություն ունի, որովհետև հասկանում է, որ այդ պաշտոնից ու դիրքից կախված չէ իր բարեկեցությունը։ Դրա համար հավաքում են մարդկանց, որոնք պատրաստ են տուզիկների պես ծառայել, սեփական կարծիք չունենալ»։