Իշխանությունն աղաղակում էր դրական սալդոյի մասին, մինչդեռ ընդամենը մեկ տարվա ցուցանիշն ամբողջությամբ խժռեց այն՝ տանելով դեպի բացասական սանդղակ․ տնտեսագետ

Իշխանությունն աղաղակում էր դրական սալդոյի մասին, մինչդեռ ընդամենը մեկ տարվա ցուցանիշն ամբողջությամբ խժռեց այն՝ տանելով դեպի բացասական սանդղակ․ տնտեսագետ

Տնտեսագետ Զավեն Խուկեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Կա սուտ, մեծ սուտ և կա նորին մեծություն ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի ՀՀ սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ որի արձանագրված ելք-մուտք հաշվեկշիռը կազմում է -43 874 մարդ, իսկ այս թվի կողքին ներկայացված է մեկ այլ տվյալ՝ ՀՀ փաստաթղթերով սահմանահատումների թիվը՝ -73 571, այսինն ՀՀ-ից հեռացել և այլևս չեն վերադարձել 73 571 ՀՀ քաղաքացիներ, իսկ թե ինչպես է ստացվում 43 874 թիվը, շատ պարզ է:

Հաշվարկը իրականացվել է 2021 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալների հիման վրա, երբ ՀՀ մուտք են գործել բազմաթիվ զբոսաշրջիկներ իրենց ձմեռային հանգիստը անցկացնելու համար: Այսինքն զբոսաշրջիկները փաստացի գտնվել են ՀՀ-ում 2021 թվականի ավարտին, բայց նրանք միևնույնն է լքելու են ՀՀ սահմանները 2022 թվականի հունվար ամսին: Սրանից բացի նաև շուրջ 4 000 օտարերկրյա քաղաքացի կացության իրավուքնի հայցում է իրականացրել: Ստացվում է, որ Վիճպետկոմը թվային հերթական մանիպուլյացիայի միջոցով՝ օգտագործելով այդ պահին ՀՀ-ում գտնվող զբոսաշրջիկների թիվը ստացել է 43 874 թիվը, մինչդեռ ընդամենը օրեր անց այդ նույն զբոսաշրջիկները լքելու են ՀՀ սահմանները:

 
Հիմա շատերը կասեն, որ ՀՀ քաղաքացիներից շատերը հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, և օտարերկրյա քաղաքացիությամբ վերադարձել են ՀՀ: Այդ իսկ պատճառով հանուն արդարության հաշվի առնենք նաև այն թիվը, որ ՀՀ քաղաքացիները հրաժարվելով ՀՀ փաստաթղթերից ձեռք են բերել օտարերկրյա քաղաքացիությունը, բայց միևնույն ժամանակ վերադարձել են ՀՀ և կացության իրավունք հայցել՝ հիմք ընդունելով ազգությամբ հայ լինելը՝ նրանց թիվը կազմում է 5 497 , անգամ այդ դեպքում բացասական սալդոյի թիվը կասմում է 68 074, այսինքն այն պնդումը որ հայրեը հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից ստանալով օտարերկրյա քաղաքացիություն լավ փչած փուչիկ է:
 
Ստացվում է, որ ՀՀ-ից արտագաղթը 2021 թվականին կազմել է շուրջ 68 հազար մարդ: Գործող իշխանությունները բարձր աղաղակում էին իրենց կառավարման տարիներին դրական սալդոյի մասին , մինչդեռ այն ընդամենը մեկ տարվա ցուցանիշը ամբողջությամբ խժռեց ու տարավ դեպի բացասական սանդղակ»: