Ռուբլու փոխարժեքն աճ է գրանցել. արտարժույթների փոխարժեքներն այսօր
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները փետրվարի 1-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 478․50 դրամ նվազագույն և 481 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 486 դրամ նվազագույն և 487․50 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 535 դրամ նվազագույն և 539 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 547 դրամ նվազագույն և 551 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 6․13 դրամ նվազագույն և 6.23 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 6.35 դրամ նվազագույն և 6.46 դրամ առավելագույն փոխարժեքով: