Հայաստանում վառելիքի շուկայում կրկին ճգնաժամ է. Հեղուկ գազ չկա. Panorama.am

Հայաստանում վառելիքի շուկայում կրկին ճգնաժամ է. Հեղուկ գազ չկա. Panorama.am

Panorama.am-ը գրում է․

«Գազ չկա»։ Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքի գազալցակայաններում հեղուկ գազ չկա։ Խնդրի առաջ կանգնած քաղաքացիներն ահազանգում են, նախ գազի գինը բարձրացավ 10-20 դրամով, ապա վերացավ։ Թե ինչքան կշարունակվի վառելիքի շուկայում ստեղված այս ճգնաժամը, գազալցակայաններում դժվարանում են ասել։

Նշենք, որ նման խնդրի առաջ վարորդները կանգնել էին մի  քանի ամիս առաջ՝ անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին։ Հենց դրանից հետո 1 լ գազը 180-200 դրամից դարձավ 240-260 դրամ։ Չի բացառվում, որ այս ճգնաժամից հետո կրկին թանկացում լինի։

Նախորդ անգամ գազ ներկրողները ճգնաժամը բացատրում էին Ռուսաստանում առաջացած խնդիրներով ու այնտեղ գազի թանկացմամբ։