Հարկային կարգավորման դաշտում արվող ցանկացած փոփոխություն ազդեցություն ունի ներդրումային միջավայրի վրա․ պատգամավոր

Հարկային կարգավորման դաշտում արվող ցանկացած փոփոխություն ազդեցություն ունի ներդրումային միջավայրի վրա․ պատգամավոր

Հարկային կարգավորման դաշտում արվող ցանկացած փոփոխություն ազդեցություն ունի ներդրումային միջավայրի վրա։ Այս մասին այսօր ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ 

Վերջինս ընդգծեց․

«Պետք է փաստել, որ մեր երկրում ներդրումային միջավայրը բարենպաստ չէ այն պարզ հանգամաքով պայմանավորված, որ չունենք թե՛ ներքին, թե՛ օտարերկրյա այն ներդրումային հոսքերը, որոնք թե՛ ծրագրել է գործող իշխանությունը, թե՛օբյեկտիվորեն անհրաժեշտ են։ Այդ գործեններից մեկը նաև հարկային կարգավորումներն են, որոնք ապախթանում են ներդրումների ներհոսքը։

Այս պարագայում ցանկացած նախագիծ կարևոր է։ Ուզում եմ հասկանալ, թե այս նախագիծն ինչ ազդեցություն է ունենալու բիզնես նախագծերի և բիզնես միջավայրի վրա։ Առնվազն 2 զեկուցողերն ամբողջական ազդեցության մասին չներկայացրեցին, և ես հորդորում եմ, որ հարակից զեկուցողն այդ մասով անդրադարձ կատարի, որովհետև խնդիրը միայն հարկային մարմնի համար հեշտացնելը չէ։ Կարևոր է, թե այդ փոփոխությունն ինչ ազդեցություն է ունենալու ներդրումային միջավայրի վրա, ցանկցած փոփոխությունների վերաբերյալ զեկույցներում պետք է այդպիսի հարցերն ու պարզաբանումները տեղ գտնեն, քանի որ վերաբերում են բազում տնտեսավարողների և պետք է պատշաճ կերպով այդ ամենը բացատրել։