Թերսնման խնդիր է առաջացել, եկել առողջ ապրելակերպի մասին եք խոսում․ պատգամավորը՝ նախարարին

Թերսնման խնդիր է առաջացել, եկել առողջ ապրելակերպի մասին եք խոսում․ պատգամավորը՝ նախարարին

Պարոն Քերոբյան, Դուք որպես կառավարության անդամ, տնտեսության համար պատասխանատու գերատեսչության ղեկավար  պատասխանատու եք գնաճի այս ահագնացող տեմպերի համար: Մի անգամ ասել եք, որ գնաճը խժռում է մարդկանց եկամուտները, համաձայն եմ Ձեզ հետ, դա նաև Ձեր գործողություննեի հետևանք է։ Դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Այս իրավիճակում առաջնային ապրանքների դասավորվածո՞ւթյունը, թե՞ սոցիալապես անապահով ընտանիքները Ձեր նշած ամենաանորակ կաթնամթերքը չեն կարողանում սպառել, կամ այսօր ավելի քիչ են սպառում, քան երեկ։ Այս հարցերը թողած՝ մենք առողջ ապրելակերպ ենք քննարկում։ Թերսնման խնդիր է առաջացել, Դուք եկել խոսում եք առողջ ապրելակերպի մասին, ինչքանո՞վ է սա համապատասխանում այսօրվա խնդիրներին»,- հարցրեց պատգամավորը:

Ի պատասխան պատգամավորի հարցին՝ նախարար Քերոբյանն ասաց, որ այդ հարցերը ոչ մեկը չի թողել ու եկել խորհրդարանա, դրանք իրենց ուշադրության կենտրոնում են։  

«Մենք անհանգստացած ենք գնաճի այսպիսի բարձր տեմպերով, ԿԲ-ի հետ ամօրյա աշխատանքի մեջ ենք՝ գնաճը զսպելու համար։ Բայց եթե կաթնամթերքի և մսի գները բարձրացել են ու դրանից օգտվել է գյուղացին, դրան պետք չի միանշանակ վատ նայել»: