Ներդրողներն այսօր Հայաստան չեն գալիս անվտանգային պայմաններից ելնելով․ Հռիփսիմե Ստամբուլյան

Ներդրողներն այսօր Հայաստան չեն գալիս անվտանգային պայմաններից ելնելով․ Հռիփսիմե Ստամբուլյան

Տպավորություն է, թե Հայաստանում ամեն ինչ շատ լավ է, մենք գտնվում ենք անվտանգային երկրում, չունենք որևէ մարտահրավեր, ամեն ինչ այս իշխանությունը կարգավորել է և Աստված ոչ անի դեռ հինգ տարի շարունակելու է «զարգացնել» մեր երկիրը։ Ես հուսով եմ նման բան չի լինի, չենք շարունակի աշխատել նույն ոճովլ որով հիմա աշխատում ենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Լիցենզավորման մասին այս օրենքը նույնպես կրում է տնտեսական անվտանգության հետ կապված բաղադրիչներ։ Խնդիրը նրանում է, որ հայ տնտեսավարողի շահերը այս պարագայում չի պահպանվելու։ Ստացվում է, որ օտարերկրյա ներդրողը կարող է գալ Հայաստան և առանց կառավարության վերահսկողության, լիազորության ստանա ավելի հեշտ լիցենզավորման պայմաններ, քան օրինակ հայ տնտեսավարողը կարող է ստանալ իր իսկ երկրում։ Սա բավականին լուրջ խնդիր է լինելու բոլոր այն գործարարների համար, ովքեր այս դժվարին պայմաններում շարունակում են աշխատել Հայաստանում։ Ուզում եմ ընդունեք որպես ի գիտություն, որ ներդրողն այսօր Հայաստան չի գալիս անվտանգային պայմաններից ելնելով, ոչ բարենպաստ հարկային քաղաքականության պատճառով և այլ շատ խնդիրների պատճառով, ոչ թե լիցենզավորման»,-ասաց պատգամավորը։