Անկանխիկ գործառնության պարտադրանքից տուժելու է հասարակությունը, շահելու են բանկերը․ Արթուր Խաչատրյան
«Անկանխիկ վճարումներն իհարկե լավ բան են , բայց այդ լավ բանը պետք է լինի մարդուն տրված հնարավորություն՝ իրավունք, ոչ թե՝ պարտադրանք, պարտադրանքի հետևանքով տուժողը լինելու է հասարակությունը, շահողը՝ լինելու են բանկերը»,-նման տեսակետ արտահայտեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Բանկերը դրաձել են կամիսիոն։ Ինչի՞ դեմ եք պայքարում, ի՞նչ տրամաբանություն կա քաղաքացի-քաղաքացի հարաբերություններում բանկի միջոցով փող տալուց, բացի բանկին լավություն անելուց»,- ասաց Խաչատրյանը։