Սա կոնկրետ միջամտություն է սեփականության իրավունքին․ Արամ Վարդևանյան
Այս նախագիծը նրա մասին, որ բանկերն ամբողջությամբ ունենան մենաշնորհային դիրք գումարի շրջանառության վերաբերյալ։ Սրանից ինչն է շահում հայ մարդը։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Անկանխիկ գործառնությունների մասին» ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
«Սա, իրականում, կոնկրետ միջամտություն է սեփականության իրավունքին։ Մմենք ասում ենք, որ պետությունը որոշում է, թե ինչպես սեփականությունը կարող է տնօրինվել, կամ ինչպես չի կարող տնօրինվել: Սա, դասական իմաստով, իրավունքից հետքայլ է, հանուն ինչի՞, որ ի՞նչը ավելի լավ ու դրական լինի։ Արդո՞ք վերլուծություն, պատշաճ գնահատում արվել է, թե հասրակությունն ինչ վերաբերմունք ունի, քանի որ սա լուրջ միջամտություն ու փոփխություն է»,-ասաց Վարդևանյանը։