Նախագահ Քոչարյանի ելույթը ևս մեկ անգամ փաստեց այն, ինչ սպասում է արժանապատիվ հայ մարդը՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ։ Մեր երկիրը չի կարող հավերժ մնալ անպատասխանատվության և պարտվողականության ճիրաններում. «Առաջ» աջակենտրոն կուսակցության հիմնադիր անդամ
«Առաջ» աջակենտրոն կուսակցության հիմնադիր անդամ Հրանտ Ավետիսյանը գրել է. «Նախագահ Քոչարյանի ելույթը ևս մեկ անգամ փաստեց այն, ինչ սպասում է արժանապատիվ հայ մարդը՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ։ Մեր երկիրը չի կարող հավերժ մնալ անպատասխանատվության և պարտվողականության ճիրաններում։
Այնտեղ, որտեղ կա վճռականություն և փորձառություն, չկա տեղ նահանջի համար։ Նախագահի ուղերձը հստակ էր. յուրաքանչյուր սխալ, յուրաքանչյուր դավաճանական քայլ ստանալու է իր իրավական գնահատականը։ Մենք չենք խոսում վրեժի մասին, մենք խոսում ենք ՊԵՏՈՒԹՅԱՆ և ՕՐԵՆՔԻ վերականգնման մասին։
Եկել է ժամանակը վերջ դնելու այս անորոշությանը և երկիրը վստահելու նրան, ով գիտի՝ ինչպես հաղթել և ինչպես պաշտպանել սեփական ժողովրդին»։