ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պապական տունը՝ հարազատների կռվի և մահվան պատճառ․ ինչ տեղի ունեցավ Գորիսում
Այսպիսով, ինչ է երեկ տեղի ունեցել Գորիսում․
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսում միջադեպի հետևանքով նռնակի պայթյունից վիրավորում ստացած անձը Արսեն Երեմյանն է։ Վերջինս դեպքի ժամանակ եղել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդի՝ Արենի հետ։ Արսեն Երեմյանը Առուշ Առուշանյանի մոտ ընկերն է։
Հայտնել էինք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը իր հարազատների հետ կենցաղային հարցերի հետ կապված տարիների վեճ է ունեցել։
Մասնավորապես, Առուշ Առուշանյանի վարորդ Արենը, որ ազգական Վարուժան Յոլյանի հետ պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել դատարանի որոշմանը, և առանձնատունը կիսելու թեման այնքան է խորացել ազգականների հետ, որ բանը հասել է կռվին, ու միջադեպի ժամանակ նռնակ են նետել, և 2 հոգի՝ Գորիսի քաղաքապետի վարորդը՝ Արենը, և նրա ազգական Վարուժան Յոլյանը, մահացել են։
Ավելի ուշ ArmLur.am-ի տեղեկությունները Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր։
Նշենք, որ դեպքի մասին ահազանգ ստացել էր 24 news-ը։ Լրատվականը նշել է, որ Առուշ Առուշանյանի վարորդը միջադեպի ժամանակ մահացել է։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․