Խնդրենք Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը մեր սիրելի առաջնորդի շուտափույթ վերադարձի համար. Արագածոտնի թեմ

Խնդրենք Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը մեր սիրելի առաջնորդի շուտափույթ վերադարձի համար. Արագածոտնի թեմ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը:

Այսօր նաև Արագածոտնի թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության տոնն է:

«Այսօր, նվիրական այս տոնին, մեր աղոթքներն ուղղենք Տիրոջը և խնդրենք Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը, մեր հավատքի զորացման, հայրենիքի խաղաղության և սիրելի Առաջնորդի շուտափույթ վերադարձի համար, որպեսզի շարունակվի իր նվիրյալ առաջնորդությունը՝ ի փառս Աստծո, ի բարօրություն Սուրբ Եկեղեցու և Արագածոտնի թեմի հավատավոր զավակների»,- ասվում է Արագածոտնի թեմի տարածած հաղորդագրությունում։