Վրաստանի խորհրդարանի խոսնակը դրամաշնորհակերների կազմակերպությունները անվանել է «մեծագույն չարիք»․ քաղաքագետ
Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վրաստանի խորհրդարանի խոսնակը դրամաշնորհակերների կազմակերպությունները (ոչ կառավարական դիվերսիոն խմբերը, որոնք հայտնի են նաև որպես ՀԿ-ներ) անվանել է «մեծագույն չարիք»։ Նա հայտարարել է, որ այդ կազմակերպությունները ծառայում են երրորդ երկրների շահերին և հանդիսանում են արտաքին ազդեցության գործիքներ։
Մենք տարիներ շարունակ գրել ենք, որ այսպես կոչված «ոչ կառավարական կազմակերպությունները», նույն ինքը՝ սորոսական գրանտակերները, ԶԼՄ-ների կաշառման և վերահսկման գործիք են, զարգացող երկրների հասարակական կարծիքի զավթման և գաղութացման գործիք։ Այս գործիքը հնարավորություն է տալիս արևմտյան հարուստ էլիտաներին զավթել և իրենց ենթարկել ավելի քիչ հարուստ երկրները, փոխել կառավարություններ և ազդել քաղաքական բոլոր որոշումների վրա։ Այդ մասին խոսել էր Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Մայք Բենզը վերջերս տված հարցազրույցում, որը մենք հրապարակել էինք։
Այժմ այդ մասին խոսում է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։ Մնում է միայն սպասել վաղվա առավոտյան, երբ Դոնոսավանի քաղաքապետից կիմանանք, որ Վրաստանի խոսնակը նույնպես Ռուսաստանի գործակալ է, քանի որ ճշմարտությունն է ասում այն մասին, թե ինչպես են կաշառում իրեն և իր գործընկերներին»։