Իրենք բանտերում, մենք՝ ազատության մեջ, չպետք է դադարեցնենք մեր պայքարը հանուն արդարության․ Գառնիկ Դանիելյան

Իրենք բանտերում, մենք՝ ազատության մեջ, չպետք է դադարեցնենք մեր պայքարը հանուն արդարության․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը. «Օրերս տեսակցեցի խղճի քաղբանտարկյալներ Բագրատ և Միքայել Սրբազաններին:

Սրբազանների ոգին, կամքն ու վճռականությունը, ինչպես միշտ, տեղում էին:
Երեկ էլ քրեակատարողական հիմնարկում այցելեցի գործընկեր, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

Ցավոք, տեսակցությունները փակ են ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների դեպքում: Օրերս էլ բարերարի կալանքը ապօրինաբար երկարաձգվեց երկու ամսով:
Հարկ է նշել, որ այս բոլոր մարդիկ՝ զրկվելով ազատությունից, որևէ պահի չեն ընկրկել: Լավ են գիտակցում, թե հանուն ինչի են գնում նման զոհողության:

Իրենք բանտերում, մենք՝ ազատության մեջ, չպետք է դադարեցնենք մեր պայքարը հանուն արդարության, ընդդեմ չարիքի:

Ուստի, վաղը՝ նոյեմբերի 20-ին, ժամը՝ 15:00-ին, հավաքվում ենք Գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների»: