Այս ընտրությունը արժեհամակարգային ընտրություն է, տեսակի ընտրություն է․ Սևակ Խաչատրյան
Ով իր ձայնը տալիս է ՔՊ-ին, այսօր ձայնը տալիս է եկեղեցու վրա հարձակվողին, ձայնը տալիս է Մասիս սարը մեր հիշողությունից կտրել փորձողին, ձայնը տալիս է Մեսրոպ Մաշտոցի նկարը այբբենարանից հանողին, մեր ազգային արժեքները ուրացողին, մեր պատերազմների զոհված հերոս տղեքին մոռացության տվողին։ Այս մասին քաղաքացիների հետ զրույցում հայտարարեց Վաղարշապատի համայնքապետի «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը։
«ՔՊ-ի տղան ասում է՝ Սևակը թող պատասխանի՝ ո՞նց եղավ, որ Քոչարյանի օրոք Էջմիածնում մանկապարտեզներ են օտարվել: Այ տղա, ես Քոչարյանի օրոք եղել եմ 10 տարեկան, այդ հարցին ես չի, որ պիտի պատասխանեմ։ Բայց ես իրեն հարց եմ տալու, ասելու եմ՝ դու այն քաղաքական թիմի անդամն ես, այն կնոպկա սեղմողն ես եղել, ով 250 հատ դպրոց Արցախում է հանձնել թուրքին, 200 հատ մանկապարտեզ եք հանձնել, 400 հատ էլ վանք ու եկեղեցի»,- ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։