Կինը իրենից հեռացել է, ինքը Կրшսնпդարում տшքսու վարпրդ է եղել․ пվ է եկեղեցու դեմ դпւրս եկած Տեր Տшրпնը․ Politik.am
                    Վերջին մի քանի շաբաթներին լրատվամիջոցները ակտիվորեն տարածում են Տեր Տարոն քահանա Հունանյանի խոսքը, որով նա աջակցում է նախկին քահանա Ստեփան Ասատրյանի՝ եկեղեցու կողմից սրբապղծություն որակված գործունեությանը։ Լրատվամիջոցները Տեր Տարոն քահանա Հունանյանին ներկայացնում են որպես Հաղարծին վանական համալիրի քահանա։
Իրականությունն այն է, որ Տեր Տարոնը իր կամքով արդեն երկար ժամանակ է, ինչ հոգևոր ծառայության մեջ չէ։ Նա ընտանեկան խնդիրներ է ունեցել․ կինը բաժանվել է իրենից։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ամեն բան արել է, որպեսզի ընտանիքը չքանդվի, սակայն կինը պնդել է, որ չի պատրաստվում ապրել Տեր Տարոնի հետ և հեռացել է նրանից։
Այս միջադեպից հետո Տեր Տարոնը հեռացել է հոգևոր ծառայությունից և մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ, ինչպես Պետրոս Ղազարյանի մոտ զրույցում Ստեփան Ասատրյանն էր բացահայտել, տաքսի է վարել․ «Ունեմ հոգևորական ընկեր, ում ընտանեկան հարցը պետք է լուծվեր։ Այսօր այդ մարդը բաժանված է, իր ընտանեկան կյանքը խարխլված է։ Այդ հոգևորականը այսօր Կրասնոդարում տաքսի է վարում։ Այդ հոգևորականը այսօր գիշերը անցկացնում է մեքենայի մեջ»։
Տեր Տարոնը Կրասնոդարում տաքսի վարելու աշխատանքը թողել է ՔՊ-ական իշխանության խնդրանքով և վերադարձել՝ որպես ոչ կարգալույծ քահանա, աջակցելու Ստեփան Ասատրյանին։ Իշխանությունները նրան խոստացել են աջակցություն՝ հնարավոր բոլոր ձևերով, իսկ երբ հակաեկեղեցական գործը գլուխ բերեն, իրեն լուրջ դերակատարում է վերապահվելու։
Տեր Տարոնին մոտ կանգնած անձինք մեզ փոխանցեցին, որ նա իր անձնական խնդիրների համար մեղադրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, իր այս գործունեությունը համարում է վրեժ և վստահեցրել է, որ իր գործերը լավ են լինելու, իսկ իրեն նեղացնողները, անգամ կինը, վերադառնալու են իր մոտ։
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կարգապահական հանձնախմբում քննարկվելու է Տեր Տարոնի հարցը։ Ըստ ամենյանի նա կարգալույծ կարվի, քանի որ մասնակցել է կեղծ պատարագի։