250 մլն դոլար․ Փաշինյանը հերթական վարկն է վերցնում
                    Կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 30-ի նիստում 250 մլն դոլար նոր վարկային համաձայն ագրի հավանություն կտա։
Հիմնավորման մեջ նշվում է, որ գումարն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Կառավարությունը նշում է՝
Ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ն իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 2 մլրդ դրամ։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ծրագրի իրականացման տեմպերն ու ծավալները՝ նպատակահարմար ենք համարում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրումը։
Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի միջև նախատեսվող «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրի Նախագծի վարկավորման պայմանները հետևյալն են՝
- Վարկի գումար` 250.0 մլն ԱՄՆ դոլար,
 - Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 31.12.2030թ.,
 - Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
 - Վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 0.8% մարժա: Հաշվի առնելով 29.09.2025թ. ձևավորված SOFR-ի տոկոսադրույքը՝ 4.13%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազմի 4.93%,
 - Պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
 - Վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին և մարման եղանակն է հավասարաչափ վճարումներ,
 - Մայր գումարը ենթակա է մարման 34 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 15.12.2035թ-ից մինչև 15.06.2052թ.,
 - Վարկի ժամկետը 27 տարի, որից արտոնյալ ժամկետ՝ 10 տարի,
 - Վարկառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ԱԶԲ-ին` խնդրելով կատարել վարկավորման պայմանների հետևյալ փոփոխությունները`
 - փոխարկել ամբողջությամբ կամ մասնակիորեն վարկի օգտագործված և չմարված գումարի կամ չմասհանված գումարի արժույթը Բանկի համար ընդունելի մեկ այլ արժույթի,
 - փոխարկել վարկի օգտագործված և չմարված գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը լողացողից ֆիքսվածի և հակառակը:
 - վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը և դեկտեմբերի 15-ը: