4-րդ օրն է շարունակվում են 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները

4-րդ օրն է շարունակվում են 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։

Ժամը 11․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ 80, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող։

Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,- նշում են ՆԳն փրկարար ծառայությունից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։