ՔՊ-ականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին. պատգամավոր

ՔՊ-ականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին. պատգամավոր
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին իմ, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը (որպես ներկայացված զեկույցի փոփոխության առաջարկ), որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան:
 
Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել…»: