Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում. Էրիկ Ալեքսանյանը դիմել է գլխավոր դատախազին

Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում. Էրիկ Ալեքսանյանը դիմել է գլխավոր դատախազին
Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում եւ գտնվում է արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռեւս ոչ մի արձագանք չկա։ Այս մասին գրում է  փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
 
 
«Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Հարգելի տիկին Վարդապետյան նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռեւս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից եւ վերացնել Ալեքսանդր Կոչուբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետեւանքի մասին, որն առաջացել է Կոչուբաեւի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ։
Հարգանքով՝
Ալեքսանդր Կոչուբաեւի պաշտպան
Էրիկ Ալեքսանյան»: