«Կազինոյապետություն»․ Փաշինյանի օրոք խաղադրույքները հասել են 18,5 մլրդ դոլարի

«Կազինոյապետություն»․ Փաշինյանի օրոք խաղադրույքները հասել են 18,5 մլրդ դոլարի

Իշխանության գալուց ամիսներ անց՝ 20․09․2018թ․, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Եթե մեր տնտեսությունում շահումով խաղերը սկսել են դեր խաղալ և նկատելի դեր խաղալ մեր տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ, դա լուրջ պրոբլեմ է մի երկրում, որտեղ կա 30 տոկոս աղքատություն։ Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից ղումարբազությունն է խրախուսվում։ Մենք պետք է էնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկն էլ չխրախուսենք»։

24․10․2018թ․ էլ խորհրդարանում ելույթում ասում է, թե երբ մարդիկ բուքմեյքերական գրասենյակներ են գնում, դա հուսահատությունից է․ «Մարդիկ էնքան հուսահատված են, որ իրենց գործերը լավ կլինի, որ իրենք ուզում են ինչ-որ մի հատ հրաշք տեղի ունենա և իրենք դրամագլուխ վաստակեն»։

Զարմանալիորեն, այսպիսի հայտարարություններ արած Փաշինյանի օրոք խաղադրույքները ոչ թե նվազել են, այլ աճելեն մի քանի հարյուր տոկոսով։

Այսպես, Ինտերնետ շահումով խաղերի և խաղատների խաղադրույքների ծավալը` Նիկոլ Փաշինյանի օրոք հետևյալն է․ 

  • 2018թ․ — շուրջ 400 մլրդ դրամ
  • 2019թ․ — 1,2 տրիլիոն դրամ
  • 2020թ․ — 2,0 տրիլիոն դրամ
  • 2021թ․ — 3,9 տրիլիոն դրամ
  • 2022թ․ — 5,8 տրիլիոն դրամ
  • 2023թ․ — 6,4 տրիլիոն դրամ
  • 2024թ․ — 7,2 տրիլիոն դրամ
  • 2025թ․ առաջին կիսամյակ — 4,0 տրիլիոն դրամ

Խաղադրույքների մասին Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր տարիներին հայտարարությունները՝ այստեղ։