Վարդան Ղուկասյանը կալանավորվեց

Վարդան Ղուկասյանը կալանավորվեց

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով. որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր նախօրեին․

Հակակոռուպցիոն կոմիտեից նախօրեին հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։