Եթե համեմատենք փաշինյանի փողոցային բառապաշարի հետ, ապա Կոչուբաևի գրառումը բավականաչափ զուսպ է․ Ժաննա Ալեքսանյան

Եթե համեմատենք փաշինյանի փողոցային բառապաշարի հետ, ապա Կոչուբաևի գրառումը բավականաչափ զուսպ է․ Ժաննա Ալեքսանյան
Եթե համեմատենք փաշինյանի փողոցային բառապաշարի հետ, ապա Կոչուբաևի գրառումը բավականաչափ զուսպ է...
 
❗Նախ ընդգծեմ բերման ենթարկելու պրոցեսը, թե ինչ վայրենի, վայրագ ձևով էին փաստաբանին, որը մարդկանց իրավունքներ է պաշտպանում, տապալել գետնին, ինչ բարբարոսական ձևով էին նրան բերման ենթարկում, սա արդեն սարսափելի է: Կոչուբաևը միակ փաստաբանը չէ Սրբազանի գործով, որ իր տեսակետները ըմբոստ ձևով հայտնում և ընդվզում է այդ մեղադրանքի դեմ:
 
❗Եթե Դուք հիշում եք, երբ նոր սկսվեց այդ «ահաբեկչության նախապատրաստության փորձը», ինչպես էին թիրախավորվել այն փաստաբանները, որոնք մասնակցում էին այդ գործին: Ես նաև այդ շրջանակում եմ դիտարկում, որ Կոչուբաևի նկատմամբ այդպես վարվելու դիտավորությունը կա»,- «News.5TV.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բռնի ուժով բերման ենթարկելու դեպքին, ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Իրավապաշտպանին խնդրեցինք անդրադառնալ Կոչուբաևի գրառմանը, որը հիմա է հանդիսացել նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու.
 
❗Ես չեմ համարում, որ այդ գրառումը..., եթե համեմատենք նիկոլ փաշինյանի փողոցային բառապաշարի հետ, այն հայհոյանքների հետ, ինչ մենք լսել ենք տևական ժամանակ, ապա ասեմ, որ Կոչուբաևի գրառումը բավականաչափ զուսպ է:
 
❗Ո՞վ է ստեղծել այս մթնոլորտըՀայաստանում եթե երկրի առաջին դեմքը խոսում է ամենասարսափելի հայհոյանքներով, և հանկարծ ինչ-որ մեկը գրառում է անում, որտեղ հայհոյանք չկա և ուղղված չէ որևէ անձի...: ԵՍ Կոչուբաևի կալանավորումը գնահատում եմ ապօրինի, և այն տրամադրությունները, որ հիմա Հայաստանում կան, որ տեռոր է տեղի ունենում:
 
Նախօրեին էլի վայրի ձևով ձերբակալում են հոգևորականության ներկայացուցիչներին, իսկ հետո փաստաբանին, երբեք Հայաստանում այսպիսի իրավիճակ չի եղել, սա տեռոր է մարկանց նկատմամբ:
©Ժաննա Ալեքսանյան