Դրա իմաստն ու նպատակը չկա․ Լևոն Քոչարյանը՝ ՀՀԿ-ի հետ հնարավոր դաշինքի մասին
                    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հավանական չի համարում ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելը։
«Դրա իմաստն ու նպատակը չկա»,- Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատարանի բակում լրագրողներին ասաց պատգամավորը։
Հավելեց՝ թեպետ նպատակը մեկն է՝ հեռացնել գործող իշխանություններին, բայց դա չի նշանակում, թե բոլորը պետք է միավորվեն մեկ միասնական նախընտրական ցուցակում։
«Միավորվել պետք է, մեծ բլոկներ է պետք կազմել, ճիշտ կլինի, որ ավելի փոքր, քիչ վարկանիշ ունեցող կուսակցությունները միավորվեն, սխալ կլինի առանձին մասնակցելը»,- ասաց նա։