Նա հայտարարել է, որ կապ չունի բերման ենթարկված հոգևորականների հետ, քահանաներն էլ իր հետ կապ չունեն, բա ու՞մ հետ կապ ունես, փաշազադեի՞. Թովմաս Առաքելյանը՝ Տեր Արամին
Թովմաս Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի թափթփուկ գրավել էին Վեհարանը:
Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը դեռ ձեռնադրված չէր: Բոլորիս ներկայությամբ դիմեց կաթողիկոսին, խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը: Հայրապետն ասաց, որ կարիք չունի թիկնապահների: Բոլորս ապշած էինք շողոքորթության այդ նոպայից:
Այսօր նա հայտարարել է, որ կապ չունի բերման ենթարկված հոգևորականների հետ, քահանաներն էլ իր հետ կապ չունեն: Բա ու՞մ հետ կապ ունես, փաշազադեի՞: Անամոթ…»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: